Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Դուք դարերով կաք, Մխիթարին գլխատած ու թուրքի դեմ կզելը որպես լուծում հայտարարած ֆրանգյուլներդ

Դուք դարերով կաք,  Մխիթարին գլխատած ու թուրքի դեմ կզելը որպես լուծում հայտարարած ֆրանգյուլներդ
22.11.2025 | 19:06

Ոմանք էստեղից գոռում են. «ՈՒկրաինա, կապիտուլյացիան հանկարծ չընդունես», «Ղրիմը ռուսական հանկարծ չճանաչես», «ուկրաինական բանակը չի պարտվել»։

Բայց, այ մենք, մենք ո՞վ ենք, մենք պետք է կապիտուլացվենք, Արցախը Ադրբեջանի մաս ճանաչենք, «անկլավները» ինքնակամ հանձնենք, Ցեղասպանություն և Արարատ ուրանանք, ու՝ մեր բանակը դե պարտվել է։

Հլը կոնտրաստին նայեք։

«Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հահյի տականքը ոչ մի ազգ չունի» (Նժդեհ):

Արա, էս ձեր մասին է։ Դուք դարերով կաք, Մխիթարին գլխատած ու թուրքի դեմ կզելը որպես լուծում հայտարարած ֆռանգյուլներդ։

Հիշեցնեմ, որ մենք ենք Ջաբրաիլում կռվել։ Թուրքի լավագույն ուժերին դեմից ենք տեսել։ Որ ասում եք՝ «մենք պարտվել ենք», էդ «մենքը» կասե՞ք ովքեր եք:

21-րդ դարի պատերազմները առաջին հերթին կոգնիտիվ մակարդակում են կատարվում։ Թուրքը ձեզ է հաղթել ու հաղթել է ձեր ուղեղների մակարդակում։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1412

Մեկնաբանություններ